«Գործընկերներից» ում է հանդիմանել Մասիվցի Անդիկը, և ի՞նչ կապ ունի Վլադիմիր Գասպարյանը. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

«Գործընկերներից» ում է հանդիմանել Մասիվցի Անդիկը, և ի՞նչ կապ ունի Վլադիմիր Գասպարյանը. armeniasputnik.am

«Օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի (Մասիվցի Անդիկ) սպանությունը կրկին ակտիվացրել է քրեական թեման հայկական ԶԼՄ–ներում։ Sputnik Արմենիան Հարությունյանի մասին որոշ մանրամասներ է ներկայացնում, որոնք հայտնի են դարձել հավաստի աղբյուրներից։

Հարությունյանը ծնվել է 1973թ–ին Երևանում։ Հայրը տրոլեյբուսի վարորդ է եղել։ Առաջին անգամ բանտում է հայտնվել պատանեկան տարիներին։ Ընդհանուր առմամբ 14 տարի է անցկացրել բանտում։ «Վաստակավոր» թմրամոլ է։

90–ականներին թագադրվել է Ռուսաստանում Դեդ Հասանի կլանից երկու հայ և երկու վրացի «օրենքով գողերի» կողմից։ Մասիվցի Անդիկը բնավորությամբ եղել է մեղմ, հանգիստ, ոչ հանդուգն մարդ, բայց որպես «գող» շատ կոշտ է եղել։

Խստորեն հետևել է հին դպրոցի գողական ավանդույթներին։ Հեղինակություն է վայելել հանցավոր աշխարհում։ Նոր սերնդի քրեական հեղինակությունները, որոնք փորձել են նոր կարգեր ներմուծել, հաճախ են տարաձայնություններ ունեցել նրա հետ և հակակրանք տածել նրա նկատմամբ։ Գողական աշխարհի բոլոր ներկայացուցիչների նման մեր հերոսը բազմաթիվ թշնամիներ է ունեցել։

1994–2004 թթ–ին գտնվել է Ռուսաստանում, հիմնականում` Մոսկվայում։ Զբաղվել է բնակարանային գողություններով, գողությամբ, խարդախությամբ, թմրանյութերով։ Իր ենթակայության տակ ունեցել է երկու խումբ։

2000 թ–ին Հարությունյանը դատապարտվել է թմրանյութեր պահելու և օգտագործելու համար։ Ազատ արձակվելուց հետո 2004թ–ին արտաքսվել է Ռուսաստանից և բնակություն հաստատել Հայաստանում։ Ապրել է Նորքի 5–րդ զանգվածում։ Գողական հավաքների ժամանակ կոչ է արել կապ չհաստատել պետության ներկայացուցիչների հետ։

Մեզ հայտնի դարձավ, որ դեռ 2016թ–ին նա հանդիմանել է քրեական հեղինակություն Զապ Լեննականցուն այդ ժամանակվա ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ կապերի համար

Հուլիսի 2-ի գիշերը՝ ժամը 23.10-ի սահմաններում, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով բուժհաստատություն է տեղափոխվել 46-ամյա Անդրանիկ Հարությունյանի դին: Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների օպերատիվ խմբերը հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ տղամարդը հիվանդանոց էր տեղափոխվել Նոր Նորքի 5-րդ զանգվածից։ Ոստիկանության փորձաքրեագետների և քննչական կոմիտեի ծառայողների կողմից դեպքի վայրը մանրակրկիտ զննվել է։ Մասիվցի Անդիկի` Անդրանիկ Հարությունյանի սպանության վայրում հայտնաբերվել են պարկուճներ, 1 փամփուշտ, արնանման հետքեր։


Նման նյութեր