Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այս երկու նկարները հատված են նախիջևանյան հեռուստաընկերության այն հաղրոդաշարից, որը պարբերաբար հեռուստադիողին պատմում է, թե հայերն ինչպես են «կոտորել ադրբեջանցիներին» և «գրավել ադրբեջանական» հողերը… Այս թշնամանք խորացնող քարոզչությունը վաղ թե ուշ բերելու է բախման…
Ի դեպ, հաղորդման մեջ խոսվում է, որ Հունուտի «ազատագրմամբ» սկիզբ է դրվել Նախիջևանը Ադրբեջանին միացնելու գործին»: