Արմեն Ամիրյանի ֆեյսբուքյան հրապարակումը.
«Ռադիոյի երաժշտախմբերից մեկի անդամները, դժգոհ իրենց գեղարվես – տական ղեկավարի վերաբերմունքից, բողոքի ցույց են հայտարարում` չմասնակցելով փորձերին: Պատճառը հասկանալու համար Ստեփան Պողոսյանը նրանց հրավիրում է աշխատասենյակ: Երաժիշտները կանգնած կմկմում են և որևէ հոդաբաշխ բան չեն ասում… Կցկտուր հարց ու պատասխանից կոմիտեի նախագահը ոչինչ չի հասկանում, և այն է, ուզում է անցնել իր «ֆիրմային» արտահայտություններին, բայց ընկրկում է՝ խնայելով կանանց ականջը: Զգալով, որ Պողոսյանն ուր որ է պայթելու է, աղջիկներից մեկը որոշում է նախահարձակ լինել և անկեղծանալ.
-Ստեփա՛ն Կարպիչ, սպասեք, իսկ գիտե՞ք ինչ է պատահել ինձ հետ:
– Վերջապես խոսեցիք, և՞…
– Հասկանո՞ւմ եք, սկզբից ինձ կանչեց իրենց տուն, ասաց` սուրճ պատրաստի՛ր…
– Շարունակի՛ր, դեռ որևէ հանցակազմ չեմ նկատում: Հո չի՞ թունավորել քեզ կամ հարբեցրել…
– Ավելի վատ, – շշնջում է աղջիկը:
– Իսկապե՞ս… Դե… ի՞նչ եղավ հետո…
– Հետո…
– Սպանեցիր, ա՛յ աղջիկ, որոշել ես ինձնի՞ց վրեժդ լուծել… Մի՛ հուզվիր, ասա՛ վերջապես՝ ինչ է եղել… Հասկանալով, որ այլևս ձգձգելու տեղ չկա, օրիորդը կարմիր կտրած մի կերպ արտաբերում է.
– Հետո… ասաց… ասաց…ծիծիկդ ուտեմ: Սենյակում քար լռություն էր: Հավաքվածները սարսափով սպասում էին ղեկավարի որոշմանը` պատրաստ լինելով ամենաահավոր բառերին, միայն թե իրենց նվագախմբի անամոթ ղեկավարը պատժվեր… Ստեփան Կարպիչը որոշ ժամանակ վերևից ներքև ուշադիր նայելով աղջկան՝ իր ինքնատիպ ֆալցետով առարկում է.
– Պա՜հ, էդքան ունես… Մեծ մարդ է, թող մի քիչ էլ ուտեր, բան չէր լինի… Այս ասելով` ապստամբներին դուրս է հրավիրում աշխատասենյակից և կարգադրում.
-Գնացեք, աշխատե՛ք..»: