Սևանը երես է թեքել իրեն աղտոտողներից. ով է ավելի շատ տուժում լճի կանաչ գույնից. armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Սևանը երես է թեքել իրեն աղտոտողներից. ով է ավելի շատ տուժում լճի կանաչ գույնից. armeniasputnik.am

Սևանի ծաղկման խնդրին ծանոթ ենք, սոցիալական ցանցերում էլ բազմաթիվ տեսանյութեր ու լուսանկարներ ենք տեսել, բայց անկախ ամեն ինչից որոշել ենք ընտանիքով  այստեղ հանգստանալ և չենք փոշմանել:Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց լճի տարածքում հանգստացողներից մեկը:
Սևանա լիճ

«Արտակագ եղանակ է։ Նման եղանակ Սևանում հազվադեպ է լինում։ Լիճն էլ մաքուր է։ Հանգիստ մտել լողացել ենք»,– ասաց նա։

Մեր զրույցի պահին լճի ջրերում ընտանիքի փոքրերը գնդակ էին խաղում։ Հարցին՝ ջրից վատ հոտ չի՞ գալիս, տղաներից կրտսերը պատասխանեց. «Գալիս է, ձկան հոտ է գալիս»։

անգստյան լողափի սեփականատեր անհատ ձեռներեց Ալիկ Ղուկասյանը հայտնեց, որ այս տարի հանգստացողները սակավաթիվ են։ Գործարարը համոզված է, որ խնդրի հիմնական պատճառը համացանցում տարածված լուրերն են։

«Լուրերի պատճառով հանգստացողների թիվը շատ է պակասել։ Ցանկացողները շատ–շատ են, ուղղակի  սոցիալական կայքերում տեսնում են, որ լիճն աղտոտված է, չեն գալիս։ Զանգահարում են, ճշտում են, մենք էլ վտահեցնում ենք, որ ոչ մի վտանգավոր բան չկա, Սևանը վարակված չի, ջուրը մաքուր է, մարդիկ էլ համոզվում են, գալիս են»,– ասաց Ղուկասյանը։

Ձեռներցը հրաժարվեց լճի ծաղկման հետևանքով պատճառած վնասը թվերով ներկայացնել, բայց նեղսրտեց, որ արդեն երկրորդ տարին է, ինչ Սևանը կանաչում է, իրենք էլ եկամուտ չեն ստանում։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am