«Ի՞նքն էր էսօր ճամփա փակողներից». Նառա Վարդանյան
Advertisement 1000 x 90

«Ի՞նքն էր էսօր ճամփա փակողներից». Նառա Վարդանյան

Արձակագիր Նառա Վարդանյանը հուլիսի 15-ին ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Անցած տարի որոշեցինք Սևանի ափին ձմերուկ ուտենք, գնացինք Շորժայի կողմ, որ ճանապարհով փորձում էինք լճին մոտենալ, հանդիպում էինք ուղեփակոցի, վերջը չհասած Դրախտիկ մի ճամփով իջանք, ամայի էր երևում, մեքենայով մոտեցանք ափին, շոր հանեցի որ փռեմ նստենք ափին, մեկ էլ մի տղա մոտեցավ, ասում ա` էստեղ նստել չի կարելի, ասում եմ` ինչի, ասում ա մասնավոր տարածք ա, ասում ենք` լավ, հեսա դուրս կգանք, մի կես ժամ նստենք ափին, կգնանք, ասում ա` ուրեմն պիտի 3000 վճարեք, եթե բիսեդկա չեք վերցնելու մենակ նստեք, մարդա 1500, երեխուն էլ չեմ հաշվում:

Հիմա դրանից հետո էլ բնականաբար չենք գնա էդ կողմ, տնտեսվարողն ի՞նքն ա: Ի՞նքն էր էսօր ճամփա փակողներից:



Նման նյութեր