Երևան-Սևան-Իջևան- Ադրբեջանի սահման միջպետական ավտոճանապարհը նորոգվում է
Advertisement 1000 x 90

Երևան-Սևան-Իջևան- Ադրբեջանի սահման միջպետական ավտոճանապարհը նորոգվում է

Երևան-Սևան-Իջևան- Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի միջին նորոգման աշխատանքները մեկնարկել են որոշ հատվածներում: Ճանապարհի միջին նորոգման աշխատանքներին անձամբ հետևում է «Հայավտոճան» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Գոռ Ավետիսյանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նշված ավտոճանապարհի միջին նորոգման աշխատանքների շրջանակներում կատարվում են հին ասֆալտբետոնե ծածկի ֆրեզավորման, փոսային նորոգման, հարթեցման և նոր ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ:

Անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով՝ նշված նորոգման տեղամասերը կահավորվել են համապատասխան ճանապարհային նշաններով: «Պատճառվող անհարմարության համար հայցում ենք վարորդների ներողամտությունը և հորդորում ենք պահպանել երթևեկության կանոնները»,-նշում են նախարարությունից:



Նման նյութեր