Մերկելը և Մոլդովայի վարչապետը նստած են լսել օրհներգերն արարողակարգային միջոցառման ժամանակ
Advertisement 1000 x 90

Մերկելը և Մոլդովայի վարչապետը նստած են լսել օրհներգերն արարողակարգային միջոցառման ժամանակ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Մոլդովայի վարչապետ Մայա Սանդուն Բեռլինում կայանալիք բանակցություններից առաջ արարողակարգին հակառակ նստած են լսել ազգային օրհներգերը: Հուլիսի 16-ին հառարձակումը վարել է NTV հեռուստաալիքը:

Արարարողակարգի նման փոփոխությունը, երբ կառավարությունների ղեկավարները նստած են օրհներգերի կտարման ժամանակ, հուլիսին Բեռլինում տեղի է ունենում արդեն երկրորդ անգամ և դատելով ըստ ամենայնի՝ ավանդույթ կդառնա: Դա կապված է դողի նոպայի կրկնման սպառնալիքի հետ, որն ավելի վաղ տեղի է ունեցել պաշտոնական արարողությունների ժամանակ: Քաղաքական գործիչների համար կարմիր ուղեգորգի առջև տեղադրել են ոչ մեծ հարթակ՝ աթոռներով: Օրհներգերի կատարումից հետո նրանք բանակցությունների են գնացել ֆեդերալ կանցլերի գերատեսչություն:

Հուլիսի 11-ին Մերկելը և Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիքսենը նույնպես նստած են լսել ազգային օրհներգերը: Մերկելը վերջին ժամանակներս երեք անգամ ունեցել է սաստիկ դողի նոպաներ. հունիսի 18-ին Ուկրանիայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպմանը, հունիսի 27-ին Գերմանիայի ղեկավար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի մոտ ընդունելության ժամանակ, ինչպես նաև հուլիսի 10-ին՝ ընդունելով Ֆինլանդիայի վարչապետ Անտտի Ռիննեին:

Կանցլերն ինքը պնդել է, որ անհանգստության համար առիթներ չկան, և ինքն իրեն լավ է զգում: Հուլիսի 17-ին Մերկելը պաշտոնապես կհասնի կենսաթոշակային տարիքի՝ կլրանա նրա 65 տարին:



Նման նյութեր