Վանեցի աղջիկները՝ Երուսաղեմի որբանոցին կից կարի արտադրամասում… (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Վանեցի աղջիկները՝ Երուսաղեմի որբանոցին կից կարի արտադրամասում…

Պատմաբան Ռուբեն Շուխյանը Facebook-յան իր էջում ներկայացրել է լուսանկարը, որը օգտագործվել է «1915 թվականի կանայք» վավերագրական ֆիլմում:

shuxyan

«Այս և բազմաթիվ այլ լուսանկարներն ու արխիվային նյութերը՝ ճանաչված ռեժիսոր Պարետ Մարոնյանի «1915 թվականի կանայք» վավերագրական ֆիլմից են: Ինչպես տեղեկացնում է «Ասպարեզ» պարբերականը, ֆիլմն առաջադրվել է այս տարվա «Էմմի»-ի տարածաշրջանային մրցանակի: «1915 թվականի կանայք» ֆիլմը բացահայտում է հայ կանանց հերոսական դերը, ովքեր վերապրել են 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, ինչպես նաև պատմում է այն հումանիստ կանանց մասին, ովքեր հասել են նրանց օգնության աշխարհի տարբեր մասերից: Նշենք, որ Պարետ Մարոնյանի «1915 թվականի կանայք» ֆիլմը հաջորդում է նրա մեծ համբավ ձեռք բերած «Ցեղասպանության որբերը» ֆիլմին»: