Հայոց լեզուն հայտնվել է Ռուսաստանում ամենապահանջված լեզուների տասնյակում. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Հայոց լեզուն հայտնվել է Ռուսաստանում ամենապահանջված լեզուների տասնյակում. armeniasputnik.am

Հայոց լեզուն զբաղեցրել է Ռուսաստանում ամենապահանջված լեզուների վարկանիշի տասներորդ հորիզոնականը։ Այդ մասին հաղորդել է «Պրոմտ» (Promt) ավտոմատ թարգմանության համակարգերը մշակող ընկերությունը։

Այդ ռուսական ընկերությունը կազմել է երկրի տարածքում ամենահայտնի լեզուների վարկանիշը` հիմնվելով բնակչության համառուսական մարդահամարի վերջին տվյալների վրա, որն անցկացվել է 2010թ.–ին։

«Բարեկամ Հայաստանի լեզվով խոսում է Ռուսաստանում բնակվող 660 հազար մարդ։ Հետաքրքիր է, որ հայերն իրենց թվաքանակով ՌԴ–ում բնակվող ազգությունների մեջ վեցերորդն են», – ասվում է ընկերության հաղորդագրությունում։

Վարկանիշային աղյուսակում առաջին տեղում պետական լեզվի կարգավիճակն ունեցող ռուսերենն է. այս լեզվով խոսում է 137,5 միլիոն մարդ։ Դրան հետևում է անգլերենը` 7 միլիոն մարդ։ Առաջատարների եռյակը եզրափակում է թաթարերենը, այս լեզվով խոսում է ավելի քան 4 միլիոն մարդ։

Այնուհետև գալիս են գերմաներենը, չեչեներենը, ուկրաիներենը, չուվաշերենը և արաբերենը։

2018թ.–ին հայերենը գլխավորել է լեզուների թոփ 5–յակը, որոնք յուրահատուկ որակներ ունեն և հետաքրքիր են ուսումնասիրության համար։ Այդ վարկանիշը կազմել է ամերիկյան The Daily Caller պարբերականը։

«Հայերենը Հայաստանի Հանրապետության պետական լեզուն է, այն բազմաթիվ առանձնահատկություններ ունի, որոնք կարող են բարդ թվալ, բայց շատ ուշագրավ են ուսումնասիրելու համար», – նշել են անցած տարվա վարկանիշի մեկնաբանություններում։

armeniasputnik.am