Հնարավոր է` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դառնա ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունի դստեր կնքահայրը։
Հայտնի կինոգործչի հետ հարցազրույցի ժամանակ Պուտինը պատմել է, որ ուկրաինացի քաղաքական գործիչ Վիկտոր Մեդվեդչուկը, որին լավ է ճանաչում, խնդրել է մասնակցել իր դստեր մկրտությանը։
«Մեր ուղղափառ ավանդույթի համաձայն` հրաժարվել չի կարելի», – պարզաբանել է Պուտինը և ընդգծել, որ կնքահայր լինելը միշտ մեծ պատիվ է։
«Այդ դեպքում ես կխնդրեի ձեզ դառնալ իմ դստեր կնքահայրը», – առիթը բաց չի թողել Սթոունը։
Պուտինն իր հերթին հետաքրքրվել է, թե որ եկեղեցուն է նա հարում և արդյո՞ք ուղղափառ է։
«Մենք նրան կդարձնենք», – վստահեցրել է Սթոունը ռուս առաջնորդին։
«Բայց պետք է նրան հարցնել», – պնդել է Պուտինը։
Ռեժիսորն ասել է, որ իր դուստրը հավատացյալ է, դաստիարակվել է քրիստոնեական ավանդույթներով, և մկրտությունը հնարավոր է, «եթե միայն նա այդ եկեղեցուն հարի»։
«Իհարկե։ Քանի՞ տարեկան է նա», – հետաքրքրվել է նախագահը։
Սթոունը պատասխանել է` 22, և հետաքրքրվել, թե քանի երեխայի կնքահայր է նախագահը։
Պուտինը կոնկրետ թիվ չի նշել, բայց ասել է, որ քիչ են։