52-ամյա Դևիդ Չառլթոնը երրորդ աստիճանի այրվածքներ է ստացել տաբատի գրպանում վեյփի պայթյունից հետո։
Ինչպես տեղեկացնում է New York Post-ը, երբ Դևիսը ղեկին նստած էր, նա ֆշշոցի նմանվող ձայներ է լսել գրպանից, որտեղ գտնվում էր վեյփը։ Հաշված վայրկյանների ընթացքում տաբատն այրվել է, և վեյփը գոյացած անցքից ընկել է հենց մեքենայի նստարանին, որտեղ էլ պայթել է։ Արդյունքում՝ տղամարդն անհապաղ հոսպիտալացվել է, և նրա մաշկը փոխպատվաստել են։
«Տանջալից ցավ էր։ Ոտքս այրվում էր»,- ասում է Դևիդը։ Միջադեպից հետո նա ստիպված է եղել ամեն օր, երեք շաբաթվա ընթացքում, այցելել հիվանդանոց վերքերը մշակելու համար։ «Փառք Աստծո, որ վեյփը չպայթեց այն ժամանակ, երբ ես սլանում էի 70 մղոն արագությամբ ավտոմայրուղով»,- ասել է նա։