Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ ձեռք է բերվել ևս երկու աղբատար մեքենա.
«Երևան հասան քաղաքապետարանի ձեռք բերած աղբատար մեքենաներից ևս երկուսը։ Շաբաթվա ընթացքում նրանք կսկսեն աշխատել։ Մնացածին սպասում ենք առաջիկա շաբաթների ընթացքում։
Այսօր տեղ կհասնի նաև աղբարկղերի առաջին խմբաքանակը՝ շուրջ 400 հատ։ Աղբի խնդիրն աստիճանաբար կմեղմվի։
Համաքաղաքացիներին կրկին խնդրում ենք ըմբռնումով մոտենալ աղբահանության օպերատորի անհամարժեք վարքագծի պատճառով ստեղծված վիճակի համար և զինվել համբերությամբ»,- ասված է գրառման մեջ։