«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքանային հիմնարկի աղբահանության բաժնի պետ Աշոտ Ասատրյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել Գանայից եկած աշխատողների հետ:
«Համալրվում ենք Գանայից եկած աշխատողներով, որ իրականացնենք Երևան քաղաքի աղբահանությունը»,- կից գրել է Ասատրյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Երեւանի քաղաքապետարանից հայտնել են, որ աղբահանության է դուրս եկել նաեւ Ստեփանավանից Երեւանին օգնության հասած աղբատար մեքենան։