Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈՒ հարավային ռազմական օկրուգի բազայի զինծառայողները «Ալագյազ» զորավարժարանում տանկային անձնակազմերի զինծառայողների զորավարժությունների շրջանակում «տանկային կարուսելի» նոր մեթոդ են կիրառել:
Ինչպես տեղեկացրեցին Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, տանկիստները գործողությունն իրականացրել են Т-72Б տեսակի տանկերով:
Մեկ ամսվա ընթացքում տանկիստներն ուսուցանել են պայմանական հակառակորդի անընդհատ տեղաշարժվող զրահատեխնիկայի ուղղությամբ կրակ, ինչը հնարավորություն է տալիս զարգացնել անձնակազմի օպերատիվ ռեակցիան և կարողությունը, գործել ոչ ստանդարտ իրավիճակներում:
Գործողության իմաստը կայանում է հակառակորդին ճնշելու համար հերթականությամբ չվերջացող կրակ վարելու մեջ: Տանկերը հերթականությամբ կրակ են վարում՝ փոփոխելով իրենց դիրքերը, որպեսզի խնայեն վերալիցքավորման ժամանակը:
Զորավարժություններին մասնակցում է ավելի քան 100 զինծառայող, ներգրավված է շուրջ 30 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում՝ անօդաչու թռչող համալիրներ: