Աննա Ախմատովան, Ստալինը, նամակները, մայրական սերն ու կոտրված սրտերը
Advertisement 1000 x 90

Աննա Ախմատովան, Ստալինը, նամակները, մայրական սերն ու կոտրված սրտերը

…Պունինը Ախմատովայի երրորդ ամուսինն էր: Առաջինը Նիկոլայ Գումիլյովն էր՝ պոետ, որին 21 թվականին գնդակահարեցին հակահեղափոխական տրամադրություններ տարածելու մեղադրանքով:

Երբ Ախմատովան ամուսնացավ երրորդ անգամ՝ Պունինի հետ, որդու՝ Լեւ Գումիլյովի հետ արդեն իսկ սառը և բարդ հարաբերություններ ուներ:

Այդ շրջանում պոետեսան ապրում էր  ամուսնու, նրա առաջին կնոջ ու նրանց դստեր հետ: Մի քիչ տարօրինակ ընտանիք էր ստացվել, բայց ոչ ոք չէր դժգոհում:

Լեւ Գումիլյովը Ախմատովայի՝ առաջին ամուսնությունից ծնված որդին էր: Լեւը ծանր էր տանում հոր մահը և մոր՝ իր կյանքում քիչ լինելը:

1929 նա ավարտում է դպրոցը և տեղափոխվում Լենինգրադ: 1934-ին  ընդունվում է Պետերբուրգի համալսարանի Պատմագիտության ֆակուլտետ: Հենց այստեղ էլ սկսվում են նրա դժբախտությունները:

Դասախոսներից մեկը վատ է արտահայտվում Նիկոլայ Գումիլյովի՝ նրա հոր մասին: Նա էլ արձագանքում է՝ պաշտպանելով հոր հիշատակը:

…1939-ի  ապրիլի 6-ին Ախմատովան բոլորից թաքուն երկրորդ նամակն է գրում Ստալինին՝ խնդրելով վերադարձնել որդուն: Լեւին բաց չթողեցին իհարկե, բայց 10 տարին փոխարինվեց 5-ով:

Ամբողջությամբ՝ vnews.am