Տարեսկզբի առաջին հինգ ամիսներին ֆինանսական միջոցների արտահոսքը Հայաստանից գրեթե 50,5 մլն դոլարով ավելացել է։ Խոսքը բնակչության կողմից դուրս փոխանցված գումարների մասին է։ Նախորդ տարվա 459,5 միլիոնի փոխարեն, այս տարի միայն բանկային համակարգի միջոցով երկրից դուրս է եկել շուրջ 510 մլն դոլար։ Այս մասին գրում է «Փաստինֆոն»:
Սա հսկայական գումար է Հայաստանի տնտեսության համար, առավել ևս նման կարճ ժամանակահատվածի կտրվածքով։ Մինչ ներդրումային կապիտալը կրճատվում է, ներսից գումարների արտահոսքը լուրջ հարված է տնտեսությանը։
Հայաստանից գումարների արտահոսքը ավելացել է ինչպես դեպի Ռուսաստան, այնպես էլ Միացյալ Նահանգներ։ Թեև ակտիվությունը շատ ավելի մեծ է եղել ԱՄՆ դեպքում։ Արտահոսքը այս երկիր, տարեսկզբի առաջին հինգ ամիսներին ավելացել է 20 մլն դոլարով` հասնելով գրեթե 102 միլիոնի։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: