«Այս գործընթացը ցույց տվեց, որ գործադիր իշխանության ղեկավար վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր անհասկանալի ցանկությանը հագուրդ տալու նպատակով փորձում է ուզուրպացնել դատական իշխանությունը: Նա բոլոր ամբիոններից վարկաբեկում է դատական իշխանությունը, փորձում է դատական իշխանության վրա բռնի ուժ կիրառել: Կարող ենք ասել, որ այս մեկ տարին ցույց տվեց, որ Հայաստանը ուղղակի իշխանություն չունի»,- «Փաստինֆո»-ի հետ ասել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը՝ անդրադառնալով ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ ծավալվող գործընթացներին։
Իսագուլյանի կարծիքով, այս մեկ տարվա դատական գործընթացը ցույց տվեց, որ իրականում Հայաստանում բացակայում է թե՛ գործադիր, թե՛ օրենսդիր իշխանությունը եւ, որ գործադիրի ղեկավարը երկրի առաջ ծառացած բոլոր պրոբլեմները փորձում է բարդել այս կամ այն անձի կամ կուսակցության վրա: Իսագուլյանը ՀՀ 2-րդ նախագահ, Արցախի 1-ին նախագահ եւ Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը հենց այս համատեքստում է դիտարկում:
Գառնիկ Իսագուլյանի խոսքով, Հայաստանը չունի նաեւ նախագահ, որը կարող էր միջամտել գոնե Սահմանադրության պահպանման խնդրով:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: