Հրազդանի կիրճում դաժան ծեծի է ենթարկվել 40–ամյա մի տղամարդ. նրան հիվանդանոց են տեղափոխել. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Հրազդանի կիրճում դաժան ծեծի է ենթարկվել 40–ամյա մի տղամարդ. նրան հիվանդանոց են տեղափոխել. armeniasputnik.am

Իրավապահները պարզել են տղամարդուն ծեծի ենթարկած անձանց ինքնությունը և այժմ միջոցառումներ են ձեռնարկում նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

Հրազդանի կիրճում դաժան ծեծի է ենթարկվել 40–ամյա մի քաղաքացի։

Sputnik Արմենիայի տվյալներով` երեկ` հուլիսի 30–ի երեկոյան, մի տղամարդ տեսել է, որ Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ արնաշաղախ մարդ կա ընկած։ Անմիջապես ահազանգել է 1-03։ Ժամանած շտապօգնության խումբը տղամարդուն տեղափոխել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

40-ամյա տղամարդու մոտ ախտորոշվել են գլխի բազմաթիվ վնասվածքներ։ Նախնական տվյալներով՝ երկու տղամարդ Հրազդանի կիրճում դաժան ծեծի են ենթարկել նրան՝ ոտքերով, ձեռքերով և ինչ-որ առարկաներով հարվածելով գլխին ու մարմնի այլ մասերին։ Ծեծված տղամարդը մեծ դժվարությամբ դուրս է եկել փողոց ու ընկել։

Ըստ որոշ տեղեկությունների` իրավապահները պարզել են տղամարդուն ծեծի ենթարկած անձանց ինքնությունը և այժմ միջոցառումներ են ձեռնարկում նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

 



Նման նյութեր