Արդարադատությո՞ւն, թե՞ վրեժ. Рен ТВ-ն ռեպորտաժ է պատրաստել Ռոբերտ Քոչարյանի դատական գործի մասին (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Արդարադատությո՞ւն, թե՞ վրեժ. Рен ТВ-ն ռեպորտաժ է պատրաստել Ռոբերտ Քոչարյանի դատական գործի մասին

Ռուսական Рен Тв հեռուստաալիքը հաղորդում է պատրաստել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված դատական գործի մասին:

Ռեպորտաժում նշվում է, որ Ռոբերտ Քոչարյանը վերջին մեկ տարում երեք անգամ կալանավորվել է և, ընդհանուր առմամբ, կալանքի տակ 7 ամիս է անցկացրել:

«Հանրահավաքի եկած Քոչարյանի աջակիցները կարծում են, որ քաղաքական գործիչը, որին երեք անգամ կալանավորել են, անօրինական է գտնվում ճաղերի հետևում: Ինչ է սա արդարադատություն, թե վրեժ»,- նշում է լուրերի մեկնաբանը հաղորդման սկզբում:

Հաղորդման ժամանակ նշվում է, որ քրեական հետապնդումը Քոչարյանի նկատմամբ կարող է «քաղաքական շարժառիթներով» պայմանավորված լինել գործող իշխանությունների կողմից:

tert.am



Նման նյութեր