Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունից վնասված Range Rover մակնիշի ավտոմեքենան, կարգը խախտելով, հեռացել է դեպքի վայրից: Այս մասին հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը:
Նրա հաղորդմամբ՝ ոստիկաններից մեկը մյուսին հրահանգել է Մելո անունով անձին բերման ենթարկել:
Ենթադրվում է, որ դեպքի վայրը լքած մեքենան պատկանում է նրան:
Ինչպես տեղեկացրել ենք, օգոստոսի 2-ին «Երևան–Սևան» M4 ավտոմայրուղու վրա տեղի ունեցած
պայթյունի հետևանքով ճանապարհին առաջացել է լուրջ խցանում: Պայթյունի հետևանքով վնասվել են երկու՝ Range Rover մակնիշի 555 LL 05 համարանիշի և Nissan մակնիշի 35 MD 686 համարանիշի ավտոմեքենաները։ Զոհեր և վիրավորներ չկան:Տեղեկություններ կան, որ Range Rover-ը պատկանում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Շշի Մելո մականվամբ Մելիք Մանուկյանին։