«Սանիթեքի» այսօրվա ասուլիսը բավականին թեժ անցավ։ Քաղաքապետրանի արձագանքն էլ շատ չուշացավ։
Ասուլիսից մի ժամ անց քաղաքապետարանից արձագանքեցին, որ Հայկ Մարությանը թեմային կանդրադառնա այսօր երեկոյան, ժամը 20.30-ին 1in.am-ի ուղիղ եթերում կայանալիք ծավալուն հարցազրույցի ժամանակ։
Ըստ hraparak.am-ի տեղեկությունների՝ այս ասուլիսների շարքով հակամարտությունը չի ավարտվելու և նոր սկանդալ է սպասվում։ Ինչպես ասաց մեր աղբյուրը՝ քաղաքապետ Հայկ Մարությանի և «Սանիթեքի» ղեկավարության միջև եղած բանակցություններից կան գաղտնի ձայնագրություններ, և դրանք, ամենայն հավանականությամբ, շուտով կտրամադրվեն մամուլին։ Ձայնագրությունների մեջ սկանդալային բացահայտումներ են, որոնք առնչվում են Հայկ Մարությանի վարած քաղաքականությանը և բռնած դիրքին։