«Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը և Սամվել Բաբայանը, պարզվում է, ոչ միայն ազատորեն շփվում են, այլև՝ համատեղ գործողություններ են մշակում և իրականացնում: Խոսակցություններ կան, որ նույնիսկ պատրաստվում են միանալ, չնայած, որ կուսակցության ու Բաբայանի հետևորդներն իրար չեն ընդունում: Նրանց միջև խոր անդունդ կա, որը ոչ մի կերպ չի կարող վերանալ, բայց, ինչես երևում է նախագահի աթոռին հասնելու համար նույնիսկ դա կարևոր չէ: Այս մասին գրում է orer.am-ը:
Այդ ամենը, փաստորեն, անտեսում են Արցախի նախագահի ֆավորիտ համարվող թեկնածուները և Արցախից դուրս, նույնիսկ հրապարակային, հանգիստ շփվում են ու իրենց ապագան քննարկում:
Ներկայացված լուսանկարում երևում է, որ Հարությունյանն ու Բաբայանը Երևանյան սրճարաններից մեկում են հանդիպել ու սուրճի սեղանի շուրջ որոշ հարցեր են քննարկել: Այն, որ նրանք սերտ շփումների մեջ են, ասուլիսի ժամանակ չհերքեց նաև «Ազատ հայրենիք» կուսակցության առաջնորդը, բայց որ պատրաստվում են համախմբվել ու միասնական ճակատով հանդես գալ, կարծում եմ շատերին կարող է զարմացնել:
Այնուամենայնիվ, այս պահին արձանագրենք, որ Ա. Հարությունյան – Ս. Բաբայան զույգի նպատակը մեկն է՝ շարունակել Արցախը պահել իրենց ձեռքում և թույլ չտալ, որ երկրում ժողովրդավարական ուժերի համար ճանապարհ բացվի: Բայց, ինչպես ասում են, ամեն ինչ դեռ առջևում է և մոտ ժամանակներս ավելի տեսանելի կդառնա, թե ով ինչի համար է պայքարում: