Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլը գնում է Ղարաբաղ, մեծ-մեծ լոլոներ կարդում, թե բա ոչ մի թիզ հող, ղարաբաղցիների ցավը տանեմ, ոչ ոք մեզ չի կարող պառակտել, 2050-ին մենք աշխարհի թոփ 10 հետախուզությունն ենք ունենալու, իսկ 2 օր անց ԲիԲիՍին ՀՔԾ-ի փաստաթղթերի վրա հղում տալով «սլիվ» ա հրապարակում, որտեղ հայտարարում են, թե Օգանովսկին 2008 մարտի 1-ին ղարաբաղցիների ջոկատով ցուցարարների ա գնդակահարել Երևանում։
Պիկանտ պահն այն է, որ իշխանամետ լրատվամիջոցները և քարոզիչները ոչ թե պահանջում են արտահոսքի աղբյուրը գտնել ու պատժել մեղավորին, այլ սկսում են թափով տարածել ԲիԲիՍի-ի նյութը։
Նույն խանդավառությամբ են դա անում, որով դեռ 2 օր առաջ տարածում էին «Էդ ո՞ր մի դավաճանն ա ասում, թե Նիկոլը ղարաբաղցիների հետ խնդիրներ ունի»։
Այսինքն՝ Նիկոլը հերթական անգամ իր նենգ, մեջքից խփող ոճի մեջ ա (Հիշե՛ք «Սպայկայի» պանրի գործարանի բացմանը ներկա լինելն ու 5 օրից ֆիրմայի սեփականատիրոջը ձերբակալելը)»։
Նիկոլը գնում է Ղարաբաղ, մեծ-մեծ լոլոներ կարդում, թե բա ոչ մի թիզ հող, ղարաբաղցիների ցավը տանեմ, ոչ ոք մեզ չի կարող…
Gepostet von Կարեն Վրթանեսյան am Mittwoch, 7. August 2019