Արցախի պաշտպանության բանակի դիրքերում կան և՛ ցերեկային, և՛ գիշերային օպտիկական սարքավորումներ՝ հակառակորդի տեղաշարժերը ֆիքսելու համար։ Այս մասին, shantnews.am-ի փոխանցմամբ՝ լրագրողների Արցախ այցի ժամանակ հայտնեց Պաշտպանության բանակի հյուսիսային զորամասերից մեկի հրամանատար Կարեն Ջալավյանը։
«Ցերեկայինը շուրջ 30-40 կմ խորությամբ դիտարկում է հակառակորդի տարածքը»,- ասաց գնդապետը։
Ընդ որում՝ դիրքերի միջև տարածությունը թեև առաջնագծի այս հատվածում համեմատաբար մեծ է, բայց դիտարկման խորության փոքր մասն է։
Միջդիրքային գոտու լայնությունը այս կողմում տատանվում է 200-1300 մետր սահմաններում։