«Շատ պատասխանատու ասում եմ՝ կոնսենսուսը կարող է լինել միայն առանց Նիկոլ Փաշինյանի»,- Yerevan Today-ի տաղավարում՝ «Խոսքի ազատություն» հաղորդման ժամանակ, ասաց քաղաքագետ, քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանը՝ անդրադառնալով վարչապետ Փաշինյանի հրապարակած կոնսենսուսային կետերին։
Իշխանության գլխավոր ռեսուրսը, Ռուբեն Հակոբյանի խոսքով, նախկինների նկատմամբ ատելությունն է։
«Պետության բոլոր ինստիտուտները վարկաբեկված են, մնացել է միայն հրապարակը»,- ասաց քաղաքագետը։