Մոլորակի խոշորագույն ներդրումային բանկերը պլանավորում են կրճատել շուրջ 30 հազար աշխատակիցների՝ գործարքների կրճատվող ծավալների, տոկոսադրույքների անկման եւ ավտոմատացման արագորեն աճող տեմպերի հետեւանքով: Օգոստոսի 12-ին այս մասին հայտնել Է Financial Times (FT) թերթը:
Վերակառուցման շրջանակներում կրճատման մասին ընթացիկ տարվա ապրիլից, ամենց առաջ Եվրոպայում, հայտարարել են Մեծ Բրիտանիայի HSBC եւ Barclays բանկերը, Ֆրանսիայի Societe Generale-ը, Գերմանիայի Deutsche Bank-ը եւ ԱՄՆ-ի Citigroup ֆինանսական կոնգլոմերատը: «Ակնհայտ Է, որ բանկային-ներդրումային ծառայություններից եկամուտների հեռանկարներն ավելի ու ավելի են բարդանում,- մեջբերում Է հրատարակությունը Berenberg բանկի վերլուծաբան Էնդրյու Լոուի խոսքը:
2018 թվականին աշխարհի տասն առաջատար բանկերի ընդհանուր շահույթը հաստատագրված եկամուտներից, արժույթի եւ սակարանային ապրանքների առեւտրից, Coalition վերլուծական ընկերության տվյալներով՝ նվազել Է մինչեւ 2006 թվականի մակարդակ: Ներդրումային բանկերի հանդեպ «ծառանում Է եկամուտների պրոֆիլում կառուցվածքային փոփոխություններ իրականացնելու անհրաժեշությունը», արձանագրում Է Keefe, Bruyette & Woods ֆիրմայի վերլուծաբան Էդ ֆյորթը:
Անցյալ ամսին ամենախոշոր կրճատումների մասին հայտարարել Է Գերմանիայի Deutsche Bank ֆինանսական ինստիտուտը, որը մտադիր Է կրճատել 18 հազար աշխատակիցների: Պլանավորված բարեփոխումները նախատեսված են մինչեւ 2022 թվականի վերջը: Դրանք Deutsche Bank-ի վրա կնստեն մոտավորապես 7,4 միլիարդ եվրո: Deutsche Bank-ը, որը կարեւորագույն անդրազգային բանկերից մեկն Է, ներկայացուցչություններ ունի ավելի քան 70 երկրում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: