Հայաստանում վարկերի և ավանդների ծավալները 2019թ. հունիսի վերջին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ էականորեն աճել են:
ՀՀ Կենտրոնական բանկը հրապարակել է 2019 թվականի հունիս ամսվա դրությամբ հայաստանյան առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի և բանկերում ներդրված ավանդների վերաբերյալ ցուցանիշները։
Ըստ պաշտոնական տվյալների՝ ընթացիկ տարվա հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ վարկերի և ավանդների ծավալներն աճել են: Առևտրային բանկերի կողմից ռեզիդենտներին տրամադրված վարկերի ծավալը կազմել է 2 տրլն 934 մլրդ դրամ, որը նախորդ տարվա հունիսի նկատմամբ աճել է 13 տոկոսով, իսկ ավանդների ծավալն ավելացել է 18 տոկոսով՝ կազմելով 3 տրլն 90 մլրդ դրամ։
2019թ. հունիսին 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ վարկային պորտֆելում ամենաշատն ավելացել է սպառողական և հիփոթեքային վարկերի ծավալը՝ համապատասխանաբար 36 տոկոսով և 34 տոկոսով։ Առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի ծավալի աճն ապահովել է ռեզիդենտներին դրամով տրամադրված վարկերի ծավալի շուրջ 35 տոկոս աճը։
Վարկերի ծավալն ըստ ոլորտների, մլն դրամ
Ընթացիկ տարվա հունիսին ոչ ռեզիդենտների կողմից բանկերում ներդրված ավանդների ծավալն աճել է 51 տոկոսով՝ կազմելով 813 մլրդ դրամ, իսկ ռեզիդենտների կողմից ներդրված ավանդների գումարն ավելացել է 9 տոկոսով կամ 1 տրլն 9 մլրդ դրամով՝ կազմելով 2 տրլն 277 մլրդ դրամ։ Ռեզիդենտների ցպահանջ ավանդների ծավալն աճել է 11.2 տոկոսով, իսկ ժամկետային ավանդները 20.8 տոկոսով։