«Աշխատանքային». էլեգանտ Արփինե Հովհաննիսյանի նոր լուսանկարները (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Աշխատանքային». էլեգանտ Արփինե Հովհաննիսյանի նոր լուսանկարները

ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն առանձնանում է իր ոճային կերպարներով։ Այս անգամ եւս նա հետաքրքիր ընտրություն է կատարել։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարներում նա դասական կերպարում է։ Կադրերից մեկում Արփինե Հովհաննիսյանը մուգ գույնի զգեստ է կրում, որը համադրել է արտահայտիչ շպարի հետ։ Կերպարն ամբողջացրել են սեւ բարձրկրունկներն ու աքսեսուարները։

Մյուս լուսանկարում Արփինե Հովհաննիսյանը միջին երկարության շրջազգեստ է կրում եւ սպիտակ վերնազգեստ։ Նա նախապատվություն է տվել մեղմ շպարին, կրում է սեւ բարձրակրունկ կոշիկներ եւ գեղեցիկ աքսեսուարներ։ «Աշխատանքային։ Նույն տեղում՝ տարբեր օրեր»,- գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Արփինե Հովհաննիսյանը դեղին տաբատ էր ընտրել, որը համադրել էր շագանակագույն վերնաշապիկի հետ։ Նա նախապատվություն էր տվել վառ աքսեսուարների՝ պայուսակ, զվնոց, ժամացույց եւ ականջօղեր։ Կերպարն ամբողջացրել էր արտահայտիչ շպարը, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։

news.am