Ինչպես հայտնի է, Ազգային ժողովում արշալույսները խաղաղ չեն։ Երկու օր է՝ լրատվամիջոցները գրում են, որ կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված կրճատումներ են խորհրդարանում։
Երեկ հայտնի դարձավ, որ աշխատակազմի ղեկավարների ու աշխատակիցների միջև խոսակցություններն այնքան են լարվել, որ հեռահաղորդակցման բաժնի ղեկավար Սասուն Պետրոսյանին սրտի սուր ծակոցներով շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց, որտեղ սրտի ստենտավորում են իրականացրել։
Թե ովքեր են տուժելու սպասվող կադրային ջարդից, դեռևս պարզ չէ, սակայն մեզ հայտնի դարձավ, որ բազմաթիվ աշխատակիցների ուղարկել են կադրային ռեզերվ, բայց նրանք շարունակում են աշխատել մինչեւ նոր քննություն հանձնելը եւ որոշում կայացնելը։
ArmDaily.am-ի տեղեկություններով՝ իր պաշտոնին հրաժեշտ կտա նաև ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետի տեղակալ Հրայր Զորյանը։ Նրան եւս կադրերի ռեզերվ են ուղարկել։
Կայքի հետ զրույցում Զորյանը չցանկացավ մեկնաբանել լուրը, ասելով, որ գտնվում է արձակուրդում, և տեղեկությունը ճշտենք «իրենցից»։