Կենդանիները պարզապես վայելում են կյանքը եւ զվարճանում ձյան սպիտակ քողով ծածկված ֆերմայում: Այդ կադրերը պատկերել Է լուսանկարիչ Սթիվեն Գրենֆելը՝ ճանապարհով անցնելով Նոր Հարավային Ուելսում (Ավստրալիա):
Կադրերում երեւում Է, թե ինչպես են մի քանի տասնյակ կենգուրուներ թռչկոտում թարմ տեղացած ձյան վրա եւ վայելում կյանքը: Թեեւ մարդիկ սովորել են այդ կենդանիներին տեսնել սավաննաներում են տափաստաններում, դրանք ձմռանը նույնպես լավ են վերաբերվում: Իսկ այժմ հունիսից մինչեւ օգոստոս, Ավստրալիայում հենց ձմեռ Է: