Թուրքական Մարմարա կղզում, որտեղ հրդեհ է բռնկվել, շտապ տարհանում են բոլոր զբոսաշրջիկներին։ Այս մասին հայտնում է թուրքական Sabah թերթը։
Հրդեհը սկսվել էր Մեսթանագա բնակավայրի մոտ, այնուհետև կրակը տարածվել է անտառներով։ Արդեն երկու տուն է այրվել, շուրջ 60 ընտանիք տարհանվել է։
Ամբողջ ափը ծխով է պատվել, կրակը հասել է ափամերձ սրճարաններին և հյուրանոցներին։
Այսօր ավելի քան հազար զբոսաշրջիկ է տարհանվել նաև իսպանական Գրան Կանարիա զբոսավայրում` անտառներում բռնկած հրդեհների պատճառով։ Այնտեղ հրշեջ ծառայություններն արդեն մարել են կրակը։