«Սերդեչնի պրիվետ ատ Զիմզիմովա»
Advertisement 1000 x 90

«Սերդեչնի պրիվետ ատ Զիմզիմովա»

Որոշ վերլուծաբաններ, պնդում են, թե Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը «հանգուցային» էր և իրենց «վերլուծությունը» բերում-հասցնում են այնտեղ, որտեղ դեմ են առնում պատի, քանզի շատերի, առաջին հերթին՝ շարքային քաղաքացիների համար պարզ էր, որ այդ «հանգուցային» ելույթը ծնվել էր միայն և միայն այն պատճառով, որ ՀՀ վարչապետի աթոռին այսօր նստած անձն ինքն է հայտնվել «քարկապ» վիճակում, եթե հիշողությունս չի դավաճանում հանգույցը հենց քարկապն է ժողովրդի պարզ լեզվում։

Հետևաբար, որքան էլ փորձեն հատուկ վերլուծաբաններն այդ ելույթում որոնել, չգտնել և հորինել բաներ, որ կարող են ձեռնտու լինել քարկապ վիճակում հայտնված ՀՀ վարչապետին, ոչ մի արդյունքի չեն հասնելու։ Ըստ այդմ, հիմա էլ նոր իշխանիկներն են փորձ անելու փոխել երկրի գլխավոր օրենքը, և ողջամտությունը պահանջում է պարզ և հասկանալի նորից ասել նրանց՝ պարոնայք նորեր, թավշիստներ, ոչ թե երկրի գլխավոր օրենքը փոխեք, այլ՝ ինքներդ ձեզ, քանզի, դուք ինքնակամ հայտնվել եք մի այնպիսի փոսի մեջ, որից դուրս գալ կկարողանանք միայն համաժողովրդական աջակցությամբ։ Հեռու չէ օրը, երբ հասարակությունը ձեզ կարտաքսի զբաղեցրած պաշտոններից, կարտաքսի իշխանությունից և կփորձի ձեզ քարկապ վիճակը սեղմելով, օղակը ավելի ու ավելի փոքրացնելով, ձեզ ասել՝ «Սերդեչնի պրիվետ ատ Զիմզիմովա» և դուք քարկապված կգնաք դեպի անհայտություն։:

Իրականությունն այն է, որ այսօրվա իշխանությունը բացարձակապես չի էլ պատկերացնում, թե երբ, ինչպես և ինչը պիտի փոխի Սահմանադրության մեջ, չի պատկերացնում, քանի որ Փաշինյանի հորինած «սուպերվարչապետական կոստյումը» լավ էլ հագել-կապել է և վստահաբար՝ չի էլ փորձելու այն հանել, ոչ մի քայլ չի անելու այդ ուղղությամբ, քանի որ ինքը «Քաջ Նազարի» բախտով եկել և ընկել է այդ կոստյումի մեջ և ամեն երեկո ինքն իրեն նայում է հայելու մեջ և քթի տակ ասում․ «Ավե՝ ես»։ Ինչ եք ուզում էս մարդուց, ինչո՞ւ եք նրան վերագրում բաներ, որ ինքը չի անելու, ինքը անելու է բոլորովին այլ քայլ՝ փորձելու է խորը խրվել իշխանական իր իսկ ստեղծած ճահճում և սինյոր Կրոտի պես հաստանալու է։

Խեղճ վերլուծաբանները գլուխ են կոտրում՝ հասկանալու համար, թե ինչու է Փաշինյանն արդարադատության ջահել նախարարին հանձնարարել, որ խոսի սահմանադրական փոփոխությունների մասին, երբ դեռ ցրցամ էլ չի տրված այդ հարցը։

Մինչդեռ պատասխանը պարզից էլ պարզ է՝ Փաշինյանը ժամանակ է ձգում, նա մի քանի պարանների վրա է խաղում, փահլևանությունը սրտին դուր է եկել, և այդ պարաններից ամենանուրբը Արցախի խնդիրն է, հաջորդը՝ օրենսդրական որոշ փոփոխություններ և հայտնի հռչակագրի վավերացումը, ապա՝ մյուսները՝ հերթով-կարգով, «ինվենտարիզացիան» ինքը չի արել, Օտարերկրյա սինյորները և մադամները ձեռքն են տվել պատրաստի ցուցակը և հիմա աջից ու ձախից սեղմում են օղակը, և սա է պատճառներից մեկը, որ Փաշինյանը քարկապված վիճակում է «Հանգուցված», ինչպես կասեր՝ մի հանճարեղ վերլուծաբան։

Ի դեպ, այս ամբողջ վերլուծական միտքը իր «թռիչքներով» այդքան դիտարժան չէր լինի, եթե կապերը, զրույցի ծայրերը չբերվեր և չհանգեցներ Արցախին։

Օրվա իշխանությանն ինքնամոռաց տրված որոշ անձինք, փորձում են իրենց ստացած հանձնարարականները կատարել «Հնգամյակը՝ երկու տարում» արխայիկ սկզբունքով և թռնում են թեմայից թեմա՝ մոլորեցնելով ընթերցողին։

Հիմա էլ ասում են՝ «Հայաստանը ստանձնում է Արցախում իշխանություն ընտրելու հանրության իրավունքի երաշխավորումը, գծելով նաև այն սահմանը, որի շրջանակում պետք է լինի պայքարն այդ քվեի համար: Դրա առանցքում էր ինքնիշխանությունն ու օտար երկրի շահի սպասարկման միարժեք և կոշտ բացառումը»:

Վայ, արևդ ապրած կենա, այ վերլուծության գիգանտ, էդ որ ասում ես, մի քիչ գոնե մտածելուց հետո՞ ես ասում, թե՞ հընթացս ասում ես, էլի։ Ախր, ինչ է նշանակում՝ «Երևանը երաշխավորեց արցախցիների ընտրության իրավունքը»։ Յաա, բարև Ձեզ, նո՞ր ծնվեցիք, թե՞ դեռ երկունքի ցավերի մեջ եք, Երևանը եթե անգամ ինչ-որ վերաբերմունք ունեցել կամ դրսևորել է Արցախում ընտրությունների հետ կապված, դա արել է այնպիսի հավասարակշռված քայլերով, զուսպ հայտարարություններով և նրբորեն, որ օձն իր պորտով, հավաքն իր թևով չէր էլ կարող հասկանալ՝ ինչը ինչից առաջ է, հիմա դուք դրել ու կացնային եղանակով էս ի՞նչ գոհարներ եք շաղ տալիս, տղերք:

Հաջորդ դիտարկումս՝ ոչ ավել, ոչ պակաս մեկ էլ շրխկացնում եք հաջորդ «հանճարեղ» փայլատակումը, ըստ որի՝ «թավշյա»-ի փաստորեն «գերթավշյան» էլ է լինում և դա արձանագրություն է, իբր, ՀՀ այսօրվա իշխանությունը ինչ-որ տողատակեր է արձանագրում Արցախում։

Անցնելով առաջ, արձանագրենք, Փաշինյանն ինքն էլ մոլորվել է իր իսկ ստեղծած սարդոստայնում և իրեն այս ու այն կողմ է գցում՝ փորձելով ուժեղ իշխանության իմիտացիա ստեղծել, ավաղ, չի հաջողվում, քանի որ գործընթացը այլեւս անդառնալի է, և ստեղծված իրավիճակը ակնհայտորեն տանում է հանգուցալուծման, որը կազատի հասարակությանը մեկ տարի առաջ պարուրած այս էյֆորիկ մոմլաթից/ցելոֆան/ և, ապա, կազատի նաև Փաշինյանին իր իսկ «քարկապ» վիճակից, գուցե և հնարավորություն տալով, որ թռչի ուր որ աչքը կկտրի, այ, այս դեպքում հասարակությունը ազատ շունչ կքաշի և կունենա այնքան սպասված հանգուցալուծումը՝ «թավշից» և «գերթավշից» ազատ ու անկախ։

Հա, վերջում՝ թռիչքների մասին։ Բացի այն, որ Փաշինյան Նիկոլը սուտ խոստումների, կեղծ հավաստիաացումների և այլ թռիչքների ռեկորդների գրքում է հայտնվել, հիմա էլ փորձում է նորից թռչել դեպի Լոս, վարչապետի սիրտը դարձյալ հանրահավաքի միս է ուզում, այս անգամ՝ լոսաբնակ և գնում է սեպտեմբերին այնտեղ ևս ելույթ ունենա, իբր նույն այն ամենի մասին, ինչից խոսել է Ստեփանակերտում։

Իբր Ստեփանակերտի վեց կոնսենսուսները հորով-մորով արեց, իբր ցրցամ տվեց, կամ էլ՝ սկսեց գործընթաց, հիմա էլ պիտի բյուջեի հաշվին օվկիանոսը կտրի անցնի, կողքին ազատ աթոռին էլ, դե, արդեն գիտեք, ով կբազմի, դե, ինքնաթիռը հո դատարկ տեղը չի թռչելու, մարդ են, պիտի հասարակությունը մտնի նրանց դրության նրբությունների մեջ։ Հա, կթռչեն, Լոսի հրապարակում ելույթ, խոսք ու զրույց և էլի՝ թռիչք, իբր համահայկական համախմբման է գնում։ Այ, հորդ արևն ապրած կենա, համահայկական պառակտման գլխավոր մասնագետը և մեղավորը, ինչպես կարող է համահայկական կոնսենսուսի բերել։ Սիրտդ Լոս է ուզում, գնա-արի, գնա, խոսքդ հնչեցրու, մի քիչ ինքնացուցադրվի ու վերջ, թե չէ՝ համահայկական, գաղափարական, հայտնի անեկդոտը գիտե՞ս՝ չէ մի չէ՝ լաբորանտ, գրի ակադեմիկ, դե գրի ակադեմիկ, ինչ ես գաղափարներից խոսում, երբ ինքդ ես ասել՝ ոչ մի իզմի հետ գլուխ չունեք, ձերը որովհետև մի սուտի պոպուլիզմն է, հայերեն՝ ժողովրդահաճո-ի միքսով, դե, խնդրում եմ, մի ասա, պարզապես մի ասա, արդեն բոլորը տեսնում են, որ հետույքդ բաց է եւ համահակական թամաշայի է դրված։

Լեւոն Ավագյան

 



Նման նյութեր