Հորինված խոսակցությո՞ւն, թե՞ սկանդալային գաղտնազերծում. hraparak.am
Advertisement 1000 x 90

Հորինված խոսակցությո՞ւն, թե՞ սկանդալային գաղտնազերծում. hraparak.am

Ռուսական «Վ կոնտակտե» սոցցանցի օգտատեր Վլադ Տուլեեւը երեկ սենսացիոն հրապարակում է արել իր էջում՝ գաղտնազերծելով մի երկխոսություն, որն, իր իսկ խոսքով, ընթացել է նախկին դաշնակցական, Հայ դատի Մոսկվայի գրասենյակի նախկին ղեկավար, այժմ «Դիալոգ» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանի եւ հասարակական գործիչ Նարինե Դավթյանի միջեւ, որտեղ վերջինս «ինստրուկտաժ» է անում, թե ինչպես պայքարի Նավոյանը Արա Աբրահամյանի՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանի դեմ եւ առաջարկում է գումար փոխանցել «Աննայի ֆոնդին»։

Երեկ այս գրագրության կապակցությամբ Ն․Դավթյանն իր ՖԲ էջում հերքում է գրել, որ ինքը նման խոսակցություն չի ունեցել եւ իր ՖԲ էջի լուսանկարով չեն սքրինշոտերը։ Բայց երկխոսությունը երեկ լայն տարածում էր ստացել համացանցում։ Ի դեպ, զրույցը սկսվում է հարցով՝ «հանդիպեցի՞ր Զարեհի հետ», խոսքն, այս պարագայում հավանաբար Զարեհ Սինանյանի մասին է՝ Սփյուռքի հանձնակատարի։

hraparak.am



Նման նյութեր