ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքի հյուսիսային հատվածում գտնվող շինություններից մեկում անհայտ անձինք կրակ են բացել ու վիրավորել 6 ոստիկանի։ Շինությունը շրջափակված է եղել ոստիկանության աշխատակիցների և հատուկջոկատայինների կողմից: Այս մասին հայտնում է Ֆիլադելֆիա քաղաքի ոստիկանության բաժինը Twitter-ի իր էջում: 6 ոստիկան ստացել է հրազենային վնասվածքներ, ևս մեկը վիրավորվել է, երբ մեքենայով հետապնդել է հրաձիգներից մեկին: ABC News-ի փոխանցմամբ՝ հրաձգությունը շարունակվել է շուրջ մեկուկես ժամ: Հայտնի է, որ այդ տարածքում ոստիկանությունն իրականացրել է հատուկ գործողություններ` թմրանյութեր վաճառողներին ձերբակալելու նպատակով:
Իրավիճակին հետևում է նաև ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը: