ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում գրել է.
Ընտանիքով եղել ենք Սևանի «Բոհեմ» սրճարանում և այն ինձ հետաքրքիր էր ոչ թե որպես սրճարան, այլ որպես միջավայր, գաղափարների գեներացման, քաղաքացիական մենակությունն ու հուսալքությունը հաղթահարելու տեղ:
Այսօր Հայաստանի բազմաթիվ քաղաքներում, էլ չեմ ասում գյուղերում, նման վայրեր չկան և դա լուրջ պրոբլեմ է, որովհետև ստեղծագործական, ինտելեկտուալ միջավայրի փնտրտուքը մարդկանց մարզային բնակավայրերից անխուսափելիորեն բերում է Երևան: Կամ էլ՝ մղում մեկուսացման:
Իսկ Սևանում «Բոհեմի» առկայությունը մարդկանց օգնում է մնալ իրենց ծննդավայրում և լինել հանրապետության ինտելեկտուալ կյանքի կենտրոնում՝ դառնալով այդպիսի կենտրոն:
Անցնելիս անպայման մտեք սուրճ կամ թեյ խմելու: