Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին զայրացրել է լրագրողների հարցը խաչապուրիի մասին, որն իբր քննության ժամանակ կերել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոսը։
Օրերս այդ «սենսացիոն» նորությունը լրագրողներին հայտնել է բուհի երիտասարդ ռեկտոր Ռուբեն Հայրապետյանը։ Նշենք, որ բուհի մի շարք դասախոսներ դեմ են եղել Հայրապետյանին ռեկտորի պաշտոնում նշանակելուն` մեղադրելով նրան գրագողության մեջ։ Հերքելով մեղադրանքները` ռեկտորն իր դեմ ելույթ ունեցող դասախոսներից մեկի վերաբերյալ ասել է, որ նա «խաչապուրի է խժռում քննության ժամանակ»։
Հավանաբար, փորձելով պարզել, թե արդյոք հանցագործություն է, որ դասախոսն ուզում է հագեցնել լիովին բնական քաղցի զգացողությունը խաչապուրու օգնությամբ և ընդհանրապես որտեղի՞ց է ռեկտորը տիրապետում նման բառապաշարի, լրագրողները հարցախեղդ արեցին նախարարին կառավարության նիստից հետո։
Նախարարը նեղացավ. «Ասենք նախարարին եկել եք խաչապուրիի՞ց եք հարցնում: Բուհի ներքին հարցերն են, մանր հարցեր են, թող իրենք բուհում քննարկեն»:
Դիտարկմանը, թե եթե մանր հարցեր են, նորմալ է, որ բուհի ռեկտորն այն ներկայացրել է հանրությանը` նախարարն ասաց. «Ռեկտորին, կարծում եմ, տվել եք այդ հարցերը»:
Հիշեցնենք, որ Հայրապետյանը գլխավորում է բուհն անցած տարվա դեկտեմբերից։ Մինչ այդ նա ընտրվել էր Երևանի ավագանու անդամ էր «Իմ քայլի» իշխող դաշինքի ցուցակով։