Մարդն ու օձը
Advertisement 1000 x 90

Մարդն ու օձը

Մի մարդ տեսնում է, թե ինչպես է օձը հայտնվել կրակի մեջ: Հասնում է օգնության, դուրս է բերում կրակից, իսկ այդ ժամանակ օձը կծում է նրան: Ուժգին ցավից մարդը դեն է նետում օձին, որը նորից հայտնվում է կրակի մեջ: Մարդը երկաթե ձող է վերցնում, փորձելով սողունին դուրս բերել կրակից:

Տեսարանին հետևում է մեկ այլ մարդ, որը հարցնում է. «Օձը կծեց քեզ, ցավ պատճառեց, ինչո՞ւ ես նորից փորձում օգնել»:

Պատասխանը. «Սողունին բնորոշ բնազդ է՝ կծում է, բայց դա չի կարող փոխել իմ տեսակը՝ օգնել»:

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը



Նման նյութեր