Մոսկվայի քաղաքային դատարանը վճիռ է կայացրել ուկրաինահայ գործարար, «Դոնբասի արդյունաբերական միության» տնօրեն Օլեգ Մկրտչյանի դեմ:
Դատարանը Մկրտչյանին մեղավոր է ճանաչել խոշոր չափերի խարդախություն կատարելու համար և նրան դատապարտել 9 տարվա ազատազրկման: Նրա դեմ սահմանվել է նաև 900 հազար ռուբլի տուգանք:
Նշվում է, որ դատավարությունն անցկացվել է փակ դռների հետևում, և Օլեգ Մկրտչյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Դատարանը կարգադրել է նաև գործարարի ունեցվածքի բռնագանձում՝ 8 միլիարդ դոլարի չափով:
Հիշեցնենք, որ Օլեգ Մկրտչյանը ձերբակալվել է Մոսկվայում, 2018-ի փետրվարին: Նա մեղադրվում է պետական բանկերի տրամադրած միջոցները յուրացնելու մեջ, խոսքը, մասնավորապես, «Վնեշէկոնոմբանկ»-ի վարկային միջոցների մասին է, որոնք օգտագործվել են ԴԱՄ-ի, այնպես էլ ՌԴ-ում Մկրտչյանին պատկանող այլ ձեռնարկությունների զարգացման համար: