Բանաստեղծ, լրագրող Արա Ալոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կարծում եմ, այս կամ այն պատճառով հակառակորդի տարածքում հայտնված, գերության մեջ գտնվող զինվորի մասին տեղեկությունը պետք է փակ լինի հասարակության համար. այդ ինֆոն պետք է տիրապետեն տվյալ անձի ընտանիքի անդամներն ու ՀՀ և ԼՂՀ ռազմական ու ազգային անվտանգության գերատեսչությունները:
Այլապես հասարակությունն ու մասմեդիան բարբարոսաբար շահարկելու և խեղելու են ոչ միայն այդ զինվորի ու նրա ընտանիքի ճակատագիրը, այլև լրջագույն վնաս են հասցնելու Հայաստանի ու Արցախի անվտանգությանը: Այս թեման դուրս է ժողովրդավարության, ազատ խոսքի, բաց տեղեկատվության տիրույթից: Եթե սխալ եմ՝ ուղղեք…»: