Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Մոսկվայի օդանավակայաններում այսօր առավոտյան 15 չվերթ հետաձգվել է, 9-ը՝ չեղարկվել։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Մոսկովյան ժամանակով ժամը 08:35-ի դրությամբ «Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է 1 չվերթ, «Դոմոդեդովո»-ում 11 չվերթ հետաձգվել է, 9-ը՝ չեղարկվել, «Շերեմետևո»-ում հետաձգվել է 3 չվերթ:
ՌԴ Հիդրոմետկենտրոնը տեղացող անձրևների և կայծակի պատճառով եղանակային վտանգի բարձր մակարդակ է հայտարարել Մոսկվայում և Մոսկվայի մարզում: