2018թ.-ի այս օրը Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման 100 օրվան նվիրված հանրահավաք, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին, հայտարարեց՝ «հերթով բացահայտելու ենք ՀՀ բոլոր թալանչիներին եւ գողացված փողերը վերադարձնելու ժողովրդին»:
«Սկսենք նրանից, որ «թալանչի», «պատերով տալ» եւ նման բառեր օգտագործելը վարչապետին եւ պետական գործչին հարիր բառապաշար չէ: Լուրջ պետական գործիչն օգտագործում է ոչ թե «թալանչի» բառը, այլ համապատասխան իրավաբանական տերմինաբանություն»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարում կառավարության մեկամյա գործունեությանը` ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
«Եթե ասում է «թալանչի», նշանակում է՝ դա ուղղված է ժողովրդին, դա ամբոխահաճո կերպով որոշակի միավորներ հավաքելու համար է: Քանի որ դա ամբոխահաճություն (պոպուլիզմ) էր, այն տարբերվում է նրանով, որ խոստումների մեծ մասը չի կատարվում: Մենք տեսանք, որ Նիկոլ Փաշինյանն իր շատ խոսքերից հրաժարվել է:
«Փայ մտնելու», 50/50 տոկոսների մասին որեւէ ձայն չկա: Որոշակի մարդիկ ստվերային պայմաններում ինչ-որ գումարներ են վերադարձրել պետությանը, բայց դա թափանցիկ գործընթաց չի եղել, եւ մենք չգիտենք, թե ինչ պայմանավորվածություն է եղել փակ սենյակներում: Սա ամբոխահաճություն է, որը շարունակվում է եւ որով չի հաջողվի պետություն կառուցել եւ իշխանություն պահել»,-համոզմունք հայտնեց Ստեփան Դանիելյանը:
Ամբողջական հոդվածը՝ aravot.am