Վրացական հայտնի ապրանքանիշների սոուսներում և համեմունքներում գտել են «Սուդան 1» վտանգավոր արգելված ներկանյութ։ Այդ մասին հաղորդում է Sputnik Գրուզիան։
Վտանգավոր գտածոյի մասին հաղորդագրությունը տարածել է «Վրաստանի ռազմավարական հետազոտությունների և զարգացման կենտրոնը»։ Նշվում է, որ այդ արտադրանքը շատ տարածված է երկրում և դրանից կարելի է գտնել գրեթե բոլորի տներում։
ՀԿ–ն հրապարակել է վեց կոնկրետ արտադրատեսակի անվանում` կոչ անելով անհապաղ դադարեցնել դրանց օգտագործումը։
«Սև ցուցակում» հայտնվել են հետևյալ ապրանքները`
- «Կուլա» արտադրողի կարմիր դասական տղեմալին,
- «Մառնեուլի» ընկերության կարմիր ավանդական տղեմալին,
- «Ֆուդսերվիս» ընկերության Supremo լոլիկի սոուսը,
- «Էս» ընկերության «Էս աջիկան»,
- Соус чили острый производства компании Soledo;
- Soledo ընկերության կծու չիլի սոուսը,
- «Տետնուլդի» ընկերության չոր աջիկան։
Փորձաքննությունների տվյալներով` նշված արտադրանքներում գունավորիչներն առկա են ոչ մեծ քանակությամբ, սակայն դրանց սիստեմատիկ օգտագործումը կարող է հանգեցնել լուրջ առողջական խնդիրների` ընդհուպ մինչև ուռուցքաբանական հիվանդություններ։
«Սուդան» խմբի գունավորիչներն օգտագործում են մթերքին կարմիր երանգ հաղորդելու համար։