Երեկ համացանցում մի կնոջ նկար էր տարածվել, ով Դալմա մոլ առևտրի կենտրոնում փորձել էր գողություն կատարել։ Պարզվում է՝ այդ կինը՝ Հերմինե Զեյթունյանը «մասնագիտացված է» հագուստի խանութներից գողություն անելու մեջ, ավելին՝ մի քանի անգամ գողության մեղադրանքով հայտնվել է դատարանում։
ArmDaily.am-ը Datalex տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ Հերմինե Զեյթունյանին 2012 թվականին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Մաշտոցի պողոտայում գործող «Ռոբերտո» խանութում մի կնոջ ձեռքի պայուսակից հափշտակել է15000 ՀՀ դրամ արժողության դրամապանակը, որի մեջ եղել է 60.000 ՀՀ դրամ և 27.300 ՀՀ դրամին համարժեք 70 ԱՄՆ դոլար գումարներ: Հերմինե Զեյթունյանի համար որպես պատիժ նշանակվել տուգանք` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։
Ամբողջությամբ՝ armdaily.am