«Այս իշխանությունն է՝ իր հանդեպ Մոսկվայի ակնհայտորեն անհարգալից վերաբերմունքի մեղավորը». Հայկ Մարտիրոսյան. «Փաստինֆո»
Advertisement 1000 x 90

«Այս իշխանությունն է՝ իր հանդեպ Մոսկվայի ակնհայտորեն անհարգալից վերաբերմունքի մեղավորը». Հայկ Մարտիրոսյան. «Փաստինֆո»

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի գնահատմամբ՝ պաշտոնական Երևանն  անկարող է խելացի, խելամիտ կամ արժանապատիվ վարքագիծ դրսևորել, որի համար բարձր գին է վճարում, նախ և առաջ, Հայաստանը և Հայաստանի ժողովուրդը։ Քաղաքագետը նման կարծիք է հայտնել «Փաստինֆո»-ի հետ զրույցում՝ մեկնաբանելով ԴԱՀԿ նախկին պետ, չարաշահումների մեջ մեղադրվող Միհրան Պողոսյանին Հայաստանին չարտահանձնելու ՌԴ որոշումը։

«Միհրան Պողոսյանին չարտահանձնելու որոշումը միանշանակ քաղաքական քայլ է: Այդ մասին ես դեռ այն ժամանակ եմ ասել, երբ Միհրան Պողոսյանի նկատմամբ նոր էին հետախուզում հայտարարել և խնդրել Մոսկվային արտահանձնել: Հետաքրքրական է, որ Պողոսյանին քաղաքական ապաստան չեն տրամադրել, այլ հղում անելով իրենց համապատասխան հոդվածին՝ հասկացրել են, որ Պողոսյանի արտահանձնումը Ռուսաստանի շահերին և անվտանգությանը հակասում է: Դա նշանակում է, որ այստեղ հստակ քաղաքական ազդակ կա: Իսկ այդ ազդակը մեծ հաշվով այն է, որ թեև Փաշինյանն այլևս վաղուց ամբողջապես կորցրել է սուվերենությունը, բայց, այնուամենայնիվ, նա մնում է անընդունելի իր գործընկերների համար: Սրանում նաև կարելի է տեսնել Քոչարյանի գործի հետ կապող ոչ ցայտուն արտահայտված, բայց տեսանելի թելեր»,- ասաց Հ.Մարտիրոյանն ու ավելացրեց,- Ամեն դեպքում ես Ռուսաստանին չեմ մեղադրում: Լավ են անում: Այսպիսի իշխանությանն այդպիսի վերաբերմունքն արժանի է: Եվ հետո ո՞վ թույլ տվեց, որպեսզի Պողոսյանի պես թե՛ ինֆորմացիոն և թե՛ ֆինանսական առումով արժեքավոր և կարևոր մեղադրյալը հանգիստ լքի երկիրը: Այս իշխանությունը: Եվ կատարվողի միակ պատասխանատուն էլ հենց այս իշխանությունն է: Նաև այս իշխանությունն է՝ իր հանդեպ Մոսկվայի ակնհայտորեն անհարգալից վերաբերմունքի մեղավորը»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:



Նման նյութեր