«Ասել եմ քեզ մի անգամ՝ քո անունը դնելու եմ «50-50»՝ մինչև չհայտնաբերես Սաշիկի 50-50-ը: Դու Սաշիկի 50-50-ի վրա ես մարդ դարձել, քաղաքական գործիչ դարձել. Էն, որ ընդդիմադիր էիր քեզ կերտում, էդ 50-50-ի վրա էիր քեզ կերտում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ վարչապետին դիմեց քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը:
Գ. Եղիազարյանը համոզված է, որ նման հայտարարությունների համար կամ պետք է ներողություն խնդրել, կամ ցույց տալ «50-50»-ի մի օրինակ. «Կամ հրապարակավ ներողություն խնդրի էդ տղուց, ասա՝ ղալաթ եմ արել, կամ էլ մի հատ 50 ցույց տվեք ինձ: Ասում ես՝ էդ 50-ը 30 միլիոն դոլարն է, բա ինչի՞ բյուջե չես տարել, ո՞վ է լափել էդ երեսուն միլիոնը:
Ո՞ւր է էդ երեսուն միլիոն դոլարը. իրենց փայ Սիլվան իրենց սպասելու է:
Հիմա խոսում է շնաձկան կոտլետից ու տոլմայից. պետք չի դրանից խոսել, դրա մասին խոսող կլինի, չմտածես»:
Զարուհի Դիլանյան