Հեռուստահաղորդավարը հարվածից ուշագնաց է եղել ֆեմինիստուհիների երթի ժամանակ (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Հեռուստահաղորդավարը հարվածից ուշագնաց է եղել ֆեմինիստուհիների երթի ժամանակ

Մեքսիկայի ADN 40 ալիքի հաղորդավար Խուան Մանուել Խիմենեսը հարվածից կորցրել է գիտակցությունն ուղիղ եթերի ժամանակ: Այդ մասին գրել է Fox News-ը:

Խիմենեսը լուսաբանել է կանանց նկատմամբ բռնության դեմ բողոքները, որոնք այժմ տեղի են ունենում Մեխիկոյում: Մինչ նա խոսում էր խցիկի առաջ, նրան մի քանի անգամ փորձել են հարվածել և նրա վրա փայլաթերթիկներ են լցրել: Այնուհետև երեխայով մի կին մոտ է վազել հաղորդավարին և սկսել բաձրաձայն խոսել նրա միկրոֆոնի մեջ: Դրանից մի քանի վայրկյան անց Խիմենեսին է մոտեցել սպիտակ մարզաշապիկով և երկնագույն կեպիով մի մարդ և հարվածել նրա դեմքին: Հաղորդավարն ընկել է և ուշագնաց եղել, հարձակվողը փախել է:

Ավելի ուշ թղթակիցն իր Twitter-ում գրել է, որ իր հետ ամեն ինչ կարգին է և որ ինքը դիմել է ոստիկանություն: Մեքսիկայում բողնքներն սկսվել են այն բանից հետո, երբ դեռահաս երկու աղջիկներ գանգատվել են ոստիկանների կողմից բռնաբարության համար: Հարյուրավոր կանայք են դուրս եկել փողոցներ՝ երկու միջադեպերը հետաքննելու պահանջով:



Նման նյութեր