«Ես չեմ հանդիպել Սերժ Սարգսյանի հետ, օրեր առաջ եմ եկել Հայաստան»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը:
Անդրադառնալով Միքայել Մինասյանի հայտարարությանը, թե Սերժ Սարգսյանին կձերբակալեն հանրությանն որոշ ժամանակով խնդիրներից շեղելու համար, Սարոյանն ասաց. «Չեմ հավատում, որ նման բան կարող է լինել: Մի հոգի բռնել ենք, ի՞նչ հասկացանք, որ երկրորդին բռնենք: Անիմաստ աղմուկ է»:
Խոսելով Ռ. Քոչարյանի գործի մասին՝ Սարոյանը սահմանափակվեց ասելով. «Մի բանը, որ պետք է միջև վերջ չգնա, մենք մեզ խայտառակ ենք անում ու վերջ»: