Հաց սարքենք լեննաԳանցու բարբառով… vnews.am
Advertisement 1000 x 90

Հաց սարքենք լեննաԳանցու բարբառով… vnews.am

Երևանյան թե Գյումրու շուկա մտնելիս ԼեննաԳանցին երբեք չի առնի գազար, նա հաստատ կառնի կա՛մգՅազար, կա՛մ փուռչուլուգ: Ու, եթե հանկարծ պարզվի, որ տան տիկինն այդ օրը բորշ է եփելու, ուրեմն էդ նույն լեննագանցին կառնի նաև լախանա՝ նույն ինքը կաղամբ, կարմիր տակ ու չի մոռանա թազա կարտոֆիլի մասին: Իսկ լեննագանցի տիկինն իր հերթին բորշն անպայման կեփի լագյանով կամ էլ եքա ղազանով:

Դե, օր տունը հեչ մարդ անոթի չմնա:

Եթե պարզվի, որ լեննագանցի տիկինն այդ օրը նաև փակոցների հետ է, ուրեմն ամուսինը հաստատ չի մոռանա գնել ցվետնոկագալ, որ ձմեռվա համար համով մուրաբաներ ունենան ու կանաչի, իսկ կանաչիից անպայման պայման են տերաղոթին, ղմին ու ճավը:

Լեննագանցին շուկայից երբեք ոչինչ չի գնի, եթե իրեն հանդիպած միրգ-բանջարեղենը ղայդին չէղան.

«Ընձի պիջիկ-միջիկ բաներ մի տվեք»,- կասի լեննագանցին:

Շուկայից տուն ճամփին լեննագանցի պապան հաստատ զանգ կստանա.

«Ղայֆեն պրծել է»,- կասի կինը:

«Հետդ խորոզ բեր, հետդ ձուտ բեր, հետդ բաթաթ բեր…»,- կասեն էրեխեքը:

«Էդ խորոզն ըդպես խաձելով մի կերեք»,- կասի լեննաԳանցի տիկինը… «բգից քիբարի էղեք»,-կավելացնի լեննագանցի պապան:

Եթե լեննագանցի ամուսինը թեյը քաղցր չի սիրում, ուրեմն լեննագանցի տիկինը գիտի, որ թեյի մեջ «մենակ մե նայսեմ պիսոկ» կարող է ավելացնել, որ հանկարծ շարբաթ չդառնա: Ճաշն էլ ո՛չ աղի,  ո՛չ էլ ալնի պետք է լինի:

Իսկական գյումրեցու ընտանիքում հացը երբեք չեն կտրում, հացը ջարդում են:

«Սեղանը դրել եմ, մնաց հացը ջարդեմ»,- կասի լեննագանցի տիկինը:

«Չախլամեն չմոռանաս»,- կավելացնի ամուսինը:

Իսկական լեննագանցու ընտանիքում հացից երբեք չեն խռովում, եթե անգամ 5 րոպե առաջ իրար ուժեղ նեղացրած լինեն: Լեննագանցու ընտանիքում հաց ուտելն ամենաիսկական ծիսակարգ է, որի մասնակիցը պետք է դառնան ընտանիքի բոլոր անդամները՝ պզդիգից մեծ:

vnews.am