Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«ՆՍՕՏՏ Գարեգին Բ
Ամենայն Հայոց Կաթողիկոսին
Վեհափառ Տեր,
Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները` Ձերդ Սրբության ծննդյան տարեդարձի կապակցությամբ:
Հայոց եկեղեցին պատմական բոլոր ժամանակներում եղել է մեր ազգի և ժողովրդի նեցուկն ու հենասյունը, դժվարին փորձությունների պահին նրան խորիմաստ հորդորներ տվողն ու ոգեշնչողը:
Այսօր հայ առաքելական եկեղեցին Ձեր հայրապետությամբ պատվով իրականացնում է դարերից եկող իր առաքելությունը, իր սուրբ կամարների տակ է հավաքում աշխարհասփյուռ հայությանն ու դարձնում նրանց մեկ բռունցք:
Վեհափառ տեր, Դուք այսօր Ձեր ազգանվեր գործունեությամբ առաջնորդում եք մեր ժողովրդին դեպի ազգային իղձերի ու երազանքների իրականացում: Այս մեծ ու աստվածահաճո առաքելության ճանապարհին մաղթում եմ Ձեզ արևշատություն` ի շահ մեր պետության, եկեղեցու և համայն հայության:
Ձեր օրհնությունը թող միշտ ուղեկից լինի հայ ժողովրդին` իր բոլոր նախաձեռնություներում և ազգանվեր գործերում»:
ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց ԿաթողիկոսինՎեհափառ Տեր,Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները` Ձերդ…
Gepostet von Armen Ashotyan am Dienstag, 20. August 2019