Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Նախորդ գրառման տակ էս ի՞նչ վրա են տվել մեր ու մանուկ
Ամուլսարի հարցում խայտառակվելու ֆոնին Փաշինյանն այսօր նշել է, որ ինձ աշխատանքից ազատել է «խայտառակ ոչ կոմպետենտության համար»:
Նախ՝ ո՞ր պահից վարչապետը պարզեց այդ փաստը: Գուցե այն ժամանակ, երբ նրան տեղեկանքի տեսքով տվյալներ էի ներկայացրել Սևանի սիգի վերաբերյալ ակնհայտ ստվերային բիզնեսի՞ մասին, թե՞ իր կաբինետում, կառավարության ամբողջ վերնախավի մասնակցությամբ՝ Ամուլսարի ստուգման արդյունքների, այդ թվում՝ «թիթեռի ու ծաղկի» վերաբերյալ:
Պաշտոնավարման ամբողջ ընթացքում երբևէ որևէ մեկը որևէ անգամ իմ անմիջական վերադասը հանդիսացող վարչապետից դժգոհություն լսե՞լ է տեսչության գործունեության վերաբերյալ:
Ես էլ չեմ լսել՝ ո՛չ հրապարակային կարգով, ո՛չ էլ ներքին:
Իսկ հիմա առաջարկում եմ խոսենք կառավարության կոմպետենտության մասին. արդեն ասացի, որ Ամուլսարի շահագործման որոշումն արդեն գործնականում կայացված էր ու ինձանից պահանջում էին չեղարկել Ամուլսարի վերաբերյալ կայացված ստուգման ակտը:
Ի պատասխան նշեցի, որ ակտը չեղարկելու համար հիմքեր չկան ու պահանջեցի տրամադրել պաշտոնական հանձնարարական, եթե դրանում պնդում են: Հատուկ շեշտում եմ, որ տեսչական մարմնի ղեկավարին հանձնարարական կարող էր տալ միայն նրա անմիջական ղեկավարը՝ վարչապետը:
Հետո փորձեցին ինձ հետ համաձայնեցնել հանձնարարականի տեքստը, որ հետո չառարկեմ, անգամ առաջարկում էին, որ ես ինքս ձևակերպեմ այն:
Հետո ուղարկեցին մի խայտառակ փաստաթուղթ, որը սքրին-շոթ արած տեղադրում եմ:
Իրավաբանները թող գնահատեն այս տեքստի «կոմպետենտությունը», որը պետք է տրվեր վարչապետի կողմից տեսչական մարմնի ղեկավարին, եթե կորզեին «համաձայնություն» դրա հիման վրա ստուգման ակտն ու այլ կից փաստաթղթերը չեղարկելու:
Ու քանի որ տեքստը կարդալուց հետո ասացի, որ այս իրավական առումով խայտառակ տեքստի հիման վրա ես չեմ չեղարկելու ստուգման ակտը, այդ հանձնարարականն այդպես էլ չտրվեց: Սա՝ «կոմպետենտության» մասով: Այս փաստաթուղթը, ի դեպ, վաղը ներկայացնելու եմ ԱԱԾ-ի՝ վարույթն իրականացնող անձին:
Հարցադրում էր արված, թե ինչո՞ւ մինչև հիմա չեմ խոսել այն մասին, որ Ամուլսարի հանքավայրի շահագործման քաղաքական որոշումն արդեն ընդունված է: Խոսել եմ ազատումից հետո «Սիվիլնեթին» տված առաջին իսկ հարցազրույցի ընթացքում:
Այնքան պարզ ու հստակ, որ դրանից հետո աշխատակազմի ղեկավար Աղաջանյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հատուկ շեշտել է, որ սխալ են այն կարծիքները, թե ինձ ազատելով կառավարությունը ճանապարհ է հարթում Ամուլսարի շահագործմանը թույլտվություն տալու համար: Հարցազրույցները գտեք, նայեք:
Փոխվարչապետ Ավինյանը նշել է, թե տեսչության ընդունած ակտի պատճառով «Լիդիան Արմենիա» ընկերությունը դատական հայց է ներկայացրել տեսչական մարմնի դեմ:
Իսկ դուք ի՞նչ էիք ակնկալում՝ այդ ընկերությունը դատի է տալիս բոլորին, ովքեր մի թթու խոսք են ասում իր հասցեին, ուզում էիք իր գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ որոշումը չվիճարկե՞ր:
Եվ ի՞նչ, արդյո՞ք դա նշանակում է, որ հայց ներկայացնելու փաստն ինքնին խոսում է ստուգման ակտի՝ անօրինական լինելու մասին: Այդ տրամաբանությամբ եք առաջնորդվում, երբ արբիտրաժի մասին են սպառնում: Ավինյանը կարծեմ մի տեղ էլ նշեց, որ Սևանի ու ջրերի հարցը թողած, թիթեռի հետևից ենք ընկել: Սա երկար պատասխան ենթադրող հարց է, առանձին հոդվածով կբացատրեմ:
Վերջում դատախազության հայտարարությանն անդրադառնամ, որտեղ նշված է, թե ես այսօր ԱԱԾ-ում բացատրություն ներկայացնելիս հայտնել եմ, թե «կոռուպցիոն դրսևորման որևէ դեպքի վերաբերյալ տեղեկատվության չեմ տիրապետում, իսկ Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ֆեյսբուքյան գրառումը չունի փաստական հիմք»:
Ես չգիտեմ, թե ի՞նչ է ասել մյուս հարցաքննվող անձը և ինչո՞ւ են վարչապետի ու դատախազության հայտարարություններում իմ ներկայացրած հիմքերը նրա հետ միասին նույն տողով մատուցվում, քանի որ այդ մարդուն երբեք չեմ տեսել որևէ բնապահպանական միջոցառման ընթացքում:
Բացատրություն ներկայացնելիս շատ կոնկրետ փաստական հանգամանքներ եմ ներկայացրել, որոնք պետք է հիմք հանդիսանան լիարժեք քննություն իրականացնելու և Ամուլսարի շահագործման հարցում տարբեր՝ շատ կոնկրետ պաշտոնյաների կողմից անձնական շահագրգռվածության հնարավորության հարցը պարզելու համար:
Հետաքրքիր է, իսկ ի՞նչ էին ակնկալում, որ կոռուպցիայի մասին խոսելիս պետք է կաշառք տալու փաստն արձանագրող ձայնագրությո՞ւն ներկայացվի:
Երբ Փաշինյանը լրագրող կամ պատգամավոր եղած ժամանակ խոսում էր, ասենք՝ Գագիկ Խաչատրյանի հետ կապված կոռուպցիոն դրսևորումների վերաբերյալ, կաշառքը ձեռքը բռնած ապացո՞ւյց էր ներկայացնում: Թող քննությունն ընթանա, հետո կերևա:
Ի դեպ, Գագիկ Խաչատրյանից ի՞նչ կա:
Հ.Գ. Երեք օրից հարսանիքս է, ընկերներիցս մեկը խորհուրդ տվեց գրել, որ էս ընթացքում ձայն չեմ հանելու, չբռնեն, տանեն ?
Բայց մենք ժպտում ենք ?»:
Նախորդ գրառման տակ էս ի՞նչ վրա են տվել մեր ու մանուկ 🙂 Բոլոր մեկնաբանությունները թողնում եմ մնան, որ դրանց որակի…
Gepostet von Artur Grigoryan am Dienstag, 20. August 2019